Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Անի Սամսոնյան. Մարդիկ ուզում են, որ հեռանա Նիկոլ Փաշինյանը՝ որպես պարտված սիմվոլ

Անի Սամսոնյան. Մարդիկ ուզում են, որ հեռանա Նիկոլ Փաշինյանը՝ որպես պարտված սիմվոլ
26.11.2020 | 22:11

«Այս դահլիճում մի տգեղ ու ցինիկ ելույթ տեղի ունեցավ հենց նոր։ Մեջբերեցին Նիկոլ Փաշինյանի՝ այս ամբիոնից հնչեցրած խոսքերը՝ «Ես կարող եմ կանգնեցնել պատերազմը»։ Խոսեք նաև գնի մասին, թե ինչպես էր պատրաստվում կանգնեցնել պատերազմը։ Արցախն Ադրբեջանին տալու պայմանո՞վ էր պատրաստվում կանգնեցնել պատերազմը։ Եվ դուք ուզում էիք, որ մենք երկու խմբակցություններով այստեղ ասեինք՝ այո՞»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնայնը։ Նա հավելեց․ «Մենք զբոսնում ենք փողոցում, մարդիկ շատ տխուր են։ Նրանք երկու բան են ուզում, որ հեռանա Նիկոլ Փաշինյանը՝ որպես պարտված սիմվոլ, հետո հեռանաք դուք՝ որպես այս երկրի ոչ կոմպետենտ ու ոչ լիարժեք խորհրդարան, որը կարող էր շատ հարց լուծել, բայց չի լուծել, որովհետև կախված է եղել մեկ մարդու որոշումներից»։

Անի Սամսոնյանը նշեց, որ երբ ԱԺ-ում խոսում են ռազմական դրությունը վերացնելու մասին, իշխանական պատգամավորներից մեկը խոսում է սահմանների վտանգի մասին, մյուսը՝ ահաբեկիչների։ «Հարգելի գործընկերներ, ինչ-որ բան գիտե՞ք մոտալուտ նոր հարձակման մասին։ Եթե կա նման բան, եկեք փակենք այս քննարկումը և փակ ռեժիմով քննարկենք, դուք տվեք մեզ այդ տեղեկատվությունը։ Հակառակ դեպքում կարծիք է ձևավորվում, որ դուք պարզապես չեք վստահում այն անվտանգության երաշխիքներին, որի փաստաթղթի տակ դուք ստորագրել եք»,- ասաց նա։

Դիտվել է՝ 1973

Մեկնաբանություններ